Կառավարությունը մոտ օրերս Սերժ Սարգսյանին կառաջարկի նախկին նախագահին հասանելիք կեցավայրի վերջնական տարբերակը
![]() 726 Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 16:10 Կառավարությունը մտադիր չէ անվերջ բանակցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս հատկացվելիք կացարանի ընտրության հարցով և առաջիկա օրերին կներկայացնի վերջնական առաջարկ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարությունը Սերժ Սարգյանին ավելի քան տասը տարբերակ է առաջարկել․ բոլորը, սակայն, մերժվել են երրորդ նախագահի կողմից: Ըստ Աղաջանյանի, Սերժ Սարգսյանն առաջարկվող տարբերակներից հրաժարվել է, պատճառաբանելով, թե դրանք անվտանգ չեն։ Աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ կառավարությունը նաև Սերժ Սարգսյանին է առաջարկել՝ ներկայցնել սեփական տարբերակները, բայց պաշտոնաթող նախագահի գրասենյակն առայժմ չի արձագանքել։ «Ազատությանն» այսօր չհաջողվեց կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի հետ։ «Հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը, հավանաբար այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը: Մենք կընտրենք որևէ՝ ամենահարմար և ամենաադեկվատ, նախորդ նախագահներին տրամադրված գույքի համամատ, որևէ գույք, դա կառաջարկենք: Եվ դա կլինի մեր վերջնական առաջարկը, անկախ այն բանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Աղաջանյանը, հավելելով՝ այդ առաջարկով հանդես կգան արդեն մոտ օրերս: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
