Ռոբերտ Քոչարյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության մասին
![]() 510 Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 15:45 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության մասին: - Վլադիմիր Պուտինի հետ Ձեր ընկերությունը հայտնի փաստ է: Դուք այն քիչ մարդկանցից եք, որոնց հետ նա իսկապես մտերիմ հարաբերություններ ունի: Այդ մարդկանց թվում են Սիլվիո Բեռլուսկոնին, Գերհարդ Շրյոդերը և Դուք: ՌԴ նախագահը օգոստոսի 31-ին անձամբ շնորհավորեց Ձեր ծննդյան տարեդարձը: Շատերը դա աջակցություն համարեցին: - Իմ նախագահության 8 տարիների և Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակ մենք համագործակցել ենք: Հարաբերությունները բացարձակ անկեղծ են եղել, արդյունքները՝ ապշեցնող: Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ: Այժմ, տեսեք, քանի ռուսական ընկերություն մտավ հայկական շուկա: Լուրջ, խոշոր, հետաքրքիր ընկերություններ: Ես արդեն չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Մենք երբեք միմյանց չենք խաբել: Մեր շփումները շարունակվում են նաև իմ նախագահությունից հետո: Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանի իրավիճակով, մենք անդրադարձել ենք հարցերի լայն շրջանակի: - Ի՞նչն է ընկած երկու պետությունների ղեկավարների ընկերության հիմքում: Ինչ որ հայացքնե՞ր կամ անցած ուղի՞, որը մոտեցնում է մարդկանց: Ձեր դեպքում ի՞նչն է: - Դա քիմիա է, որը չես բացատարի: Դա կարող է լինել և՛ անցած ուղին, և՛ փոխադարձ համակրանքը: Չեմ կարծում, որ կա կոնկրետ գործոն: - 1999թ. հոկտեմբերին 30-ին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան, որտեղ ահաբեկչություն էր տեղի ունեցել խորհրդարանում: Դուք այդ ժամանակ անձամբ բանակցություններ վարեցիք ահաբեկիչների հետ: Այդ ժամանակ Պուտինի հետ Ձեր առաջի՞ն շփումն էր: - Առաջին շփումն էր: Չեմ կարող ասել, որ առաջին շփումից ընկերություն սկսվեց: «Ընկեր» հասկացությանը լուրջ եմ վերաբերվում: Դա կառուցվում է տարիներով: Եվ նաև չեմ կարծում, որ մարդ կարող է ունենալ հարյուր ընկեր: - Կարո՞ղ եք վերցնել հեռախոսն ու զանգել Պուտինին: Նրա ծննդյան տարեդարձը հոկտեմբերին է: - Տեխնիկապես դժվար է: Հաճախ եմ լինում Մոսկվայում և օգտագործում եմ այդ հնարավորությունը: - Այժմ Դուք չեք կարող բացակայել երկրից և ներկա չեք լինի նրա ծննդյան տարեդարձին: - Դա ակնհայտ խնդիր է: Բացարձակ անօրինական է: Սակայն չեմ հուսահատվում: Ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
