«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ադրբեջանական դիրքերում, որ Հասանովը 3 օր չի կարողանում շտկել». Աշոտ Ասատրյան
![]() 1180 Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 17:35 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ադրբեջանական դիրքերում, որ նախարարը 3 օր չի կարողանում շտկել․ Արդեն 3 օր է ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախագահի հատուկ հանձնարարականով մեկնել է առաջնագիծ և այցելում է տարբեր ստորաբաժանումներ։ Հասանովին ուղեկցում են նաև ՊՆ բարձրաստիճան մի շարք անձինք։ Այս այցելությունը փորձ էր կատարվում ներկայացնել իբրև զորավարժության նախնական պլանավորում, սակայն ինչպես բուն զորավարժությունը համպատրաստից որոշվեց կազմակերպել, այնպես էլ նախարարի այցն էր անակնկալ՝ զինվորականների և նույնիսկ նախարարի համար։ Իսկ այս աժիոտաժը սկսվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակի ղեկավարության հրամանով նույն բանակի զինծառայողները սկսեցին կրակել հայկական դիրքերի, բնակավայրերի և միջպետական ճանապարհի վրա ու դա կատարում էին ամբողջ սահմանի երկայնքով։ Իսկ հայկական կողմից ստացված պատասխանն ու պատժիչ գործողություններն այնքան կոշտ են եղել, որ դրա մասին փաստել է նաև ադրբեջանական կողմը, երբ առաջին օրը նախարարը այցելեց առաջնագիծ, նրանք պաշտոնապես հայտնեցին, որ Զաքիր Հասանովը այցելել է հայկական կրակոցներից տուժած դիրքեր։ Մնում է միայն մոտավոր պատկերացում կազմել, թե հայկական բանակի կողմից ինչ մասշտաբի գործողություններ են իրականացվել, որ անձամբ պաշտպանության նախարարը, 3 օրերի ընթացքում, դեռ ամբողջությամբ չի կարողացել ընկալել խնդիրն ու դրանց լուծումներ դեռ չեն տրվել։ Իսկ չհայտարարված զոհերի մասին ոչ պաշտոնական աղբյուրներից եկող տեղեկությունները դեռ շարունակվում են»: Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
