«Մարդ կա, որ մի շաբաթում 3 հատ հեռուստաընկերություն է գնում, 20 հատ կայք, որոնք բոլորը հակաքարոզչություն են անում, և դեռ ասում ՝ իմ խոսքի իրավունքը սահմանափակվում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
![]() 637 Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 20:55 Այս ընտրություններն առանձնանում են բոլոր ընտրություններից, որովհետև չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն իշխանական և մյուս ուժերի միջև: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, ասաց Նիկոլ Փաշինյանը: «Մենք ասում ենք՝ ով ենք մենք կամ մյուս քաղաքական ուժերը, որ ժողովրդի թիկունքում բանակցենք և ուժերը բաշխենք: Ժողովուրդն ինքն իր քվեարկությամբ կորոշի, սա է այս ընտրությունների ամենակարևոր նշանակությունը: Երբ որ բոլոր քաղաքական ուժերը կռիվ են տալիս ամեն ձայնի համար, այդ թվում և՝ իշխող քաղաքական թիմը: Առաջին անգամ է, որ ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում, որովհետև թղթի վրա գրված ոչ մի բան չկա: Նախագահը չի ասելու՝ գիտես, դու կլինես ընդդիմություն, կգնաս իմ հասցեին սենց բաներ կասես: Դուք համոզվեցիք, որ երկրում առնվազն մեկ ընդդիմադիր ուժ կար, ում հետ դուք հաղթեցիք: Շատերն ասում են՝ վայ էս ինչ ընտրություններ են, բա ո՞ւր մնացին սերն ու համերաշխությունը: Ձեզ ինչ է, թվում է սիրո և համերաշխության ժամանակ քաղաքական ուժերը ձեռք ձեռքի տված զիլինա ե՞ն պարում: Սրանք նորմալ քաղաքական քարոզարշավներ են: Ավելին ասեմ, իշխող ուժն ավելի քիչ ռեսուրսների է տիրապետում, որովհետև առնվազն 3 քաղաքական ուժ ունեն հեռուստաընկերություններ, իսկ «Իմ քայլը» դաշինքը չունի ոչ մի լրատվական ռեսուրս, որի վրա ինքն ազդում է: Ավելին ասեմ, այդ 3 ուժերի հեռուստաընկերություններն ավելի ազատ են, քան նախկինում: Սա իրոք ժողովրդավարության մասին է խոսում: Հայաստանում մարդ կա, որ մի շաբաթում 3 հատ հեռուստաընկերություն է գնում, 20 հատ կայք, որոնք բոլորը հակաքարոզչություն են անում, և դեռ ասում ՝ իմ խոսքի իրավունքը սահմանափակվում է: Սա էլ մի յուրօրինակ աբսուրդ է»:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
