«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Փաշինյանին». Էդմոն Մարուքյան
![]() 520 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 14:35 «Կրկին շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Փաշինյանին, Երևանի նորընտիր ավագանուն, Հայկ Մարությանին ու նաև մեր ավագանիներին: Շնորհակալություն երևանցիաներին՝ մեր դաշինքին տված ձայների համար»,- «Ազատության» եթերում ասաց «Լույս» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Բացառիկ ընտրություններ էին, չկար փողի գործոն ու մարդիկ իրենք էին որոշում՝ ում օգտին քվեարկել... Վարչական ռեսուրսի կիրառման որոշակի մտահոգություններ եղել են, իշխանությունը նոր է ու այնքան էլ ուշադիր չենք այս բաներին, պետք է ուշադիր լինենք: Գործող իշխանությունը պետք է ավելի զգույշ լիներ»,- հավելեց նա: Նշենք, որ այսօր նույն դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել էր. «Ես, իհարկե, սպասում էի, որ վարչապետի ներգրավվածությունը ընտրություններին իր ազդեցությունն ունենալու է, բայց որ այն կլինի այս աստիճան, անկեղծ ասած՝ չէի պատկերացնում: Կարող ենք արձանագրել, որ ժողովուրդն իր վստահության քվեն տվեց պարոն Փաշինյանին»: Տեղեկացնենք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է Երևանի ավագանու մանդատից: Դաշինքից Երևանի ավագանիում ներկայացված կլինի երեք անձ՝ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանն ու Անի Խաչատրյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
