«Վաղաժամ էին ՀՔԾ-ով խանդավառվելու հույսերը». Մուշեղ Շուշանյան
![]() 550 Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 13:05 Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սարի թաղի դեպքերի վերաբերյալ» (ինչպես նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ) քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումը լուրջ մտորումների և հեռուն գնացող հետևությունների տեղիք է տալիս։ Նախ՝ «Սարի թաղի դեպքեր» բառակապակցության գործածումը դրա հեղինակների կողմից մատնում է եղելությունը լղոզելու միտումը, քանզի տեղի չեն ունեցել «Սարի թաղի դեպքեր», այլ 2016թ. հուլիսի 29-ին տեղի է ունեցել շատ կոնկրետ, խիստ որոշակի հանցագործություն՝ ոստիականական, այն է՝ հանցավոր ռեժիմի ենիչերիական ելուզակները՝ Լևոն Երանոսյանի հրամանատարությամբ, «իրականացրել են վայրենաբարո պատժիչ գործողություն խաղաղ հավաքի մասնակից քաղաքացիների նկատմամբ։ Որպես ականատես կարող եմ վկայել, որ միայն երջանիկ պատահականությամբ չենք ունեցել մարդկային զոհեր։ 2008-ի մարտի 1-ի (որի իրադարձությունների ականատես նույնպես եղել եմ) հետ այս հանցավոր հատուկ գործողության տարբեությունն այն էր, որ չէին «աշխատում» դիպուկահարները և, որքան հասկացել եմ, (եթե սխալվում եմ՝ թող ինձ ուղղեն) հատուկ միջոցները (լուսաձայնային նռնակները) օգտագործվում էին ոչ թե դիմահար՝ ուղղված դեպի մարդկանց մարմինները, այլ օդից «կախվում» էին մարդկանց հոծ բազմության մեջ։ Ամենայն հավանականությամբ «озверин»-ի ազդեցության տակ գտնվող ենիչերիների բանդան գործում էր բացառիկ դաժան ու արյունարբու կերպո՝ առաջին թիրախ դարձնելով լրագրողներին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
