«ԱԱԾ-ն Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացնում». Արթուր Վանեցյան
![]() 266 Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 15:30 Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ։ Այդ մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- նշել է Վանեցյանը, փոխանցում է «Ազատություն»-ը։ Սեպտեմբերի սկզբին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ հակադարձելով Քոչարյանի՝ միլիարդներ չունենալու մասին հայտարարությանն, ասաց, որ Հայաստանի երկրորդ նախագահը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց։ ԱԱԾ պետն ասաց՝ փաստերով կխոսի։ «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները», - ասաց Վանեցյանն ու ցուցադրեց փաստաթղթեր՝ նշելով. «Շատ-շատ բաներ կան՝ Քոչարյանի ընտանիքին են պատկանում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
