Միջազգային լրատվամիջոցները՝ ԱԺ շենքի պաշարման ու արտահերթ ընտրությունների մասին
![]() 672 Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 11:15 Հայաստան են վերադարձել բողոքական տրամադրությունները, գրում են միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվելիք հրաժարականին: «Երևանի փողոցները երեկ երեկոյան կրկին բազմամարդ էին, ինչպես և գարնանային թավշյա հեղափոխության ժամանակ: Հավաքը կրկին գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը: Այս անգամ պատճառը խորհրդարանում օրենսդրական փոփոխություններն էին, որոնք դժվարեցնում են արտահերթ ընտրությունները»,- գրում է Коммерсант-ը: Պարբերականը նշում է, որ ամբոխի առջև Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է այդ փոփոխություններին կողմ քվեարկած կուսակցությունների նախարարներին և մարզպետերին: «Պարոն Փաշինյանը հույս է հայտնել, որ պատգամավորները չեն կարողանա մեկ այլ վարչապետի ընտրել»,- հավելում է պարբերականը: Новая газета-ի հաղորդմամբ՝ նույն օրն ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, ովքեր կողմ էին քվեարկել խորհրդարանի լուծարմանը խոչընդոտող նախագծին: РИА Новости-ն, իր հերթին, մեջբերում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքը. «Համաձայնություն չի եղել: Միայն պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել քննարկումները»: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով ավելի վաղ հանդես էր գալիս հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և այժմ նա իր աջակիցներին կրկին կոչ արեց փողոց դուրս գալ: Նրա խոսքով՝ ժողովուրդը թույլ չի տա, որպեսզի նոր վարչապետ ընտրվի»,- գրում է Фонтанка-ն: «Այդ փոփոխությունով պատգամավորները չեն կարողանա ապահովել իրենց մանդատը: Նրանք պետք է հեռանան: Այսպես նրանք միայն հարցականի տակ են դնում երկրի քաղաքական ասպարեզում մնալու իրենց հնարավորությունը»,- ցուցարարներից մեկն ասել է Eurasia Daily պարբերականի թղթակցին: «Խորհրդարանական խմբակցությունները լսեցին ժողովրդի մեսիջը»,- ասվում է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին պատմող BBC-ի հոդվածում: ՀՀ ԱԺ շենքն արգելափակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին գրում են նաև Deutsche Welle, Regnum, Rbc, Reuters, The New York Times, US News, Channelnewsasia, Southafricatoday, Agence France-Presse, Euronews և մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ: ![]() ![]() ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22



