Ի՞նչ է քննարկվել Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական ուժերի միջև. մանրամասներ
![]() 676 Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 12:10 «Մի քանի դրվագներում շեշտվեց, որ թեկնածու չեն առաջադրելու, բայց չկա հուշագիր, և դրանք բանավոր խոսակցություններ են»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ խմբակցությունների հետ պայմանավորվածություն կա, որ շփումները շարունակվեն. «Երեկ մի քանի ժամ գտնվել ենք Աժ նախագահի սենյակում, քննարկել գաղափարներ, որի արդյունքում վարչապետը ներկայացրել է իր ծրագիրը: Վարչապետը կտա հրաժարական, 14 օրում խորհրդարանը չի առաջադրի թեկնածու, իրավունքի ուժով այն կարձակվի, և կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններ: ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ չկա հնարավորություն այլ մարդու առաջադրելու և վարչապետ ընտրելու: Անգամ եթե թեկնածու առաջադրվի, դա հերթական ձախողված քայլն է լինելու և որևէ արդյունք չի տալու ռևանշի կամ իրավիճակը փոխելու իմաստով, ոչ մեկ լուսնից չի իջել»: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները համաձայն էին խորհրդարանի արձակմանը, սակայն մայիսին. «Վարչապետն այնուհետ ասաց, որ պատրաստ են Ընտրական օրենսգիրքն ընդունել այս օրերի ընթացքում: Չեղավ ընդհանուր կոնսենսուս, և մենք դուրս եկանք»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
