«Դաշնակցության օրակարգում վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա». Արսեն Համբարձումյան
![]() 794 Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 15:40 Դաշնակցության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը։ Համբարձումյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը պետք է իմաստավորված լինի։ «Եթե հետագա քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտությունը կառաջանա, պատրաստ ենք նաև քննարկել այդ տարբերակը, բայց այսօր մեր օրակարգում նման հարց չունենք»,- ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամը։ «Ազատության» դիտարկմանը, թե խմբակցությունը ժամկետների հետ կապված խնդիր էր տեսնում, Համբարձումյանն այսպես է արձագանքել. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետն էլ ինքնանպատակ չպետք է դիտարկել։ Մենք մշտապես արտահերթ ընտրությունների անցկացման հարցը կապել են այն անհրաժեշտ քայլերի և գործողությունների հետ, որոնք ձեռք են բերվել քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում և ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում։ Դեկտեմբերի հետ կապված մեր մտահոգությունը պայմանավորված է հենց դրանով, որ իրատեսական չենք համարում մինչև դեկտեմբեր այն քայլերի և գործողությունների կատարումը, որոնք անհրաժեշտաբար պետք է նախորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
