«Ռուսաստանը արդեն երկար ժամանակ փորձում է մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու դիմաց զորք մտցնել Արցախ». Ստեփան Դանիելյան
![]() 417 Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 01:17 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցով ինչ ունենք այս պահին: -Ռուսաստանը արդեն երկար ժամանակ փորձում է մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու դիմաց զորք մտցնել Արցախ, ինչին ոչ Ադրբեջանն է համաձայն, ոչ Հայաստանը, որ էլ Թուրքիան: Իրանը առաջ նույնպես դրան վատ էր վերաբերվում, բայց ստեղծված միջազգային իրավիճակում կարող է և փոխել կարծիքը: - Ռուսներից էստաֆետը փորձում են վերցնել ամերիկացիները, Կովկասը հայտարարելով իրենց ազգային շահերի և ստրատեգիական հետաքրքրությունների տարածք (Բոլտոնի խոսքերի հանրագումարն է): Նույնպես տարածքները վերադարձնելու հարցն են դնում, այսինքը պրոցեսի փայատեր են իրենց հայտարարում, ինչից հետևում է, որ ռուսական զորքի մուտքը հարցականի տակ է դրվում: Ամերիկյան զենքի մասին խոսակցությունը նաև ամերիկյան ռազմական ներկայության հայտն էր նշանակում: Հետևություն՝ փաստորեն դուրս է գալիս, որ այլընտրանքը նորից հարցի սառեցումն է մնում: Սակայն այս բոլոր հաշվարկները զրոյանում են, եթե Իրանում ցնցումներ սկսվեն, իսկ նման տարբերակը չի կարելի բացառել»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
