«Արցախի հարցի կարգավորումը հենց առաջինը նրանց գրպանին է վնասելու». Աշոտ Ասատրյան
![]() 511 Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 17:45 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի զենքն ավելի որակով է, քան ռուսականը։ Տարիներ հետո կամ հենց այս պահին աշխարհի մեկ այլ անկյունում առկա է մեկ այլ զենք, որը առավել որակով է, քան ԱՄՆ-ինը ու ռուսականը իրար հետ վերցրած ու այդպես շարունակ օր օրի ստեղծվում են նոր զենքեր և զինամթերքներ։ Տարիներ շարունակ այս երկրները մեզ և Ադրբեջանին դիտարկում են որպես բիզնես հարթակներ՝ զենքի վաճառքի տեսանկյունից։ Ու Արցախի հարցի կարգավորումը հենց առաջինը իրենց գրպանին է վնասելու։ Առաջին հերթին հենց դա է պատճառը, որ այս հարցը մնացել է բոլորիս կոկորդներին։ Իսկ Հայաստանի նման իրավիճակում գտնվող երկիրը վաղուց պետք է մտածեր ոչ թե ԱՄՆ-ից, Ռուսաստանից կամ որևէ այլ վայրից զենք գնելու, այլ իր տարածքում նմանատիպ զենքեր արտադրելու մասին։ Մենք տարիներ շարունակ ապացուցել ենք, որ մեր շարքերում կան չափից շատ խելացի մարդիկ, ովքեր ամբողջ աշխարհի մակարդակով տարբեր աշխատանքներ են կատարել, տարբեր գյուտերի հեղինակներ են։ Ուղղակի տարիներ շարունակ նրանք իրենց գիտելիքները ծառայեցրել այլ երկրներում։ Երևի վաղուց էր ժամանակը, բայց հիմա է այն կարևոր պահը, որ պետք է փնտրել ու գտնել այն մարդկանց, ովքեր վաղը Հայաստանի համար կստեղծեն ամենակարևորը՝ պաշտպանության և վերջնական հաղթանակի համար նախատեսված սարքավորումները, որ այլևս որևէ պետություն մեզ բիզնես հարթակ չդիտարկի։ Այդ օրվանից հետո սկիզբ կդրվի վերջնական խաղաղությանը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
