«Ինչպե՞ս է ստացվում, որ իրար թշնամի երկրներն արցախյան հակամարտության հարցում նույն դիրքորոշումն ունեն». Ոսկան Սարգսյան
![]() 356 Երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ., 17:15 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաղեստինի արտաքին գործերի նախարարը Բաքվում հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը: Ինչպե՞ս է ստացվում, որ իրար թշնամի երկրներ Պաղեստինն ու Իսրայելն արցախյան հակամարտության հարցում նույն՝ արբեջանամետ դիրքորոշումն ունեն: Ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանն Իսրայելի հետ ակտիվ չի համագործակցում, օրինակ, իսրայելական արտադրության անօդաչու սարքերի մի խմբաքանակ գնելու համար, ինչո՞ւ Հայաստանը դիտորդ չունի Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում, որ այնտեղ հակադարձի մեր երկրի դեմ Ադրբեջանի մեղադրանքներին: Ասում են՝ դիվանագիտական աշխատանքը մեծամասամբ անտես է, սակայն դրա արդյունքները հո տեսանելի են»: Հիշեցնենք՝ Պաղեստինի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Պաղեստինի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
