«Պարզ է, որ ձեզ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ են տվել». Արմեն Աշոտյան
![]() 472 Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 16:15 ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել։ Դնում եմ մի կողմ, որ մեր հասարակության մեջ վերջին ամիսներին բույն դրած Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն։ Անտեսում եմ Սերժ Սարգսյանից մշտապես կաշկանդվող, իսկ այսօր նրա հետևից վայրահաչող Ալիևի հանդգնությունը։ Բայց, պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները, հերիք հրճվեք գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ։ Արդեն պարզ է, որ ձեզ պարզապես արտահերթ ընտրությունները անցկացնելիւ ժամանակ են տվել ու կոմֆորտ պայմաններ ստեղծել։ Մտածեք՝ ի՞նչ եք անելու հետո, երբ ստանաք ձայների մեծամասնությունը։ Ինչպե՞ս եք շարունակելու բանակցությունները, ո՞նց եք վերականգնելու երկրի քաղաքական դիմադրողականությունը։ Ալիևը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունն իրեն պետք է պարտադրել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
