ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել. «Ամերիկայի ձայն»
![]() 577 Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 17:00 «Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգթոնում բարձրացնել նաև հայ ժողովրդի ձայնը»,- Էնթոնի Բրինդիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի չորս ամերիկահայ թեկնածուներից մեկն է, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Վերին Նյու Յորք նահանգը, որտեղից առաջադրվել է Բրինդիսին, աշխատավոր մարդկանց և Իջևանի բնությունը հիշեցնող երկիր է, որտեղ բացակայում է Նյու Յորք քաղաքի խելահեղ արագությունը: «Այստեղ մարդիկ գնահատում են միասնական աշխատանքն ու մտահոգված են առողջապահության, նվազագույն աշխատավարձի բարձրացման և աշխատավորական միությունների խնդիրներով,- պատմում է Սամանթա Դերիսոփը,- հենց այդպիսի թեկնածու է Էնթոնի Բրինդիսին: «Ես մեկն եմ, ով միշտ փորձում է միավորել մարդկանց հանուն ընդհանուր խնդիրների կարգավորման»: Բրինդիսիի մասին ասում են, որ նա գործիչ է, ով կարողանում է միավորել թե՛ կուսակից դեմոկրատ և թե՛ հանրապետական գործիչներին: Վեթ Քասթելլոյի խոսքով՝ նրան աջակցում են աշխատավոր մարդիկ. «Նա հասկանում է աշխատավորներին, նա մեր ընկերն է եղել և մեր թիկունքին կանգնել տարիներ շարունակ: Այսօր նա արժանի է մեր աջակցությանը և նա կստանա այն»: Իր հայկական արմատները Էնթոնի Բրինդիսին համարում է իր անցյալի կարևոր մասը: «Նախնիներս ծնվել են Եդեսիայում, Ցեղասպանության ընթացքում փախել, ապաստան գտել Սիրիայում: Հենց այնտեղ, Հալեպում էլ ծնվել է տատիկս»: Սիրիայից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ՝ նոր կյանք սկսելու ակնկալիքով. «Հենց դա է «ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այստեղ են ժամանում արտերկրից՝ աշխատելու ու ընտանիք ստեղծելու նպատակով և հաջողության են հասնում: Ես կանեմ ամեն ինչ, որ մենք մնանք երկիր, որը ողջունում է ներգաղթյալներին»: Հաղթանակի դեպքում Էնթոնի Բրինդիսին մտադիր է սերտ համագործակցել հայ համայնքի հետ՝ հայ-ամերիկյան օրակարգի հարցերն առաջ տանելու նպատակով. «Կփորձեմ անել ամեն ինչ Վաշինգթոնում՝ Ցեղասպանության ճանաչման համար, և արդեն իսկ հանդիպել եմ հայկական արմատներ ունեցող մի շարք կոնգրեսականների, որոնց հետ միասին պատրաստ եմ աշխատել՝ հայերի համար կարևոր հարցերի շուրջ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
