«Սերժ Սարգսյանը չի կարող ընդդիմություն լինել». Ալեն Սիմոնյան
![]() 546 Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 17:25 ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը դիմեց ՀՀԿ-ին. «Չեմ կարող համաձայնել, որ ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն լինել: ՀՀԿ-ն ընդդիմություն չի եղել ու չի կարող լինել. Սերժ Սարգսյանը չի կարող ընդդիմություն լինել, նա հանդիսանում է ՀՀԿ-ի ղեկավարը, ու ներողություն եմ խնդրում, բայց շատ շատերը չեն ճանաչում ու չգիտեն հայ ժողովրդի ցավերը, խնդիրները, որովհետև այդ մարդկանց հետ չեն շփվել: Այդ կուսակցությունը, կուսակցության ղեկավարը, ցուցակի առաջին համարը, երկրորդը, մյուսը, մյուսը, չեն ճանաչում հայ ժողովրդին»: Սիմոնյանը հավելեց, որ ՀՀԿ-ն ընդդիմություն միգուցե դառնա 5, 10 կամ 15 տարի հետո: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Փաստորեն, Դուք մեր կազմակերպած ընտրությունների արդյունքում եք դարձել պատգամավոր, հետևաբար ժողովրդավարական ընտրություններ ենք կազմակերպել, որպեսի ձեր նման ընդդիմադիր գործիչները հայտնվեն պառլամենտում»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
