Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Պուտինին նամակ գրած աշակերտուհին ինքնասպանություն է գործել

Պուտինին նամակ գրած աշակերտուհին ինքնասպանություն է գործել
2681
Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 01:05

ՌԴ Սմոլենսկի շրջանում երեկ երեկոյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 14-ամյա մի աշակերտուհի՝ Նատաշան, ով տեսողությունից հաշմանդամ էր: Դեռահասի հուսահատ քայլի պատճառները մի քանիսն են դարձել՝ դպրոցում հասակակիցների ծաղրը, հաշմանդամությունը, միայնությունը ու շրջապատող աշխարհի անհուսալի գորշությունը: Նրա սոցցանցային էջը լի է հուսահատ գրառումներով, իսկ վերջին գրառումներից մեկում էլ նա գրել է. «Ինչո՞ւ եք դուք այդքան չար»:

Հայտնի է, որ որոշ ժամանակ առաջ Նատաշան նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ադմինսիտրացիա՝ բողոքելով իր մոր չնչին աշխատավարձից: Մայրն աշխատում է տեղի հիվանդանոցում՝ որպես սանիտար: Այդ դեպքից հետո հիվանդանոցի տնօրինությունը կանչել էր մորն ու սպառնալիքներ ու վիրավորական խոսքեր տեղացել նրա հասցեին: