«Սաշիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե». Նիկոլ Փաշինյան
![]() 745 Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 16:40 Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևոր տեղեկատվություն հայտնեց քաղաքացիներին: Նախ, նա անդրադարձավ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ունեցվածքին, ապա՝ Սաշիկ Սարգսյանի 30 մլն դոլարին: «Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որում Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումն էր՝ 2014 կամ 2016թ-ին, որը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում: Իրականում ՀՀ-ում աշխատված կոռուպցիոն փողերը տարել են Կիպրոս պտտել, բերել, էստեղ հյուրանոց կառուցել: Բայց հարցը դա չի: Ինձ տեղեկացնում են, որ Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն ու ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը: Ըստ ամենայնի, նրանք անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար այսպիսի քայլի են դիմել: Մենք պետք ա էդ հյուրանոցը հանենք աճուրդի: Ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ ու գումարները մուտքագրել բյուջե: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբոր 30 մլն դոլարին, իմ նախորդ ելույթից հետո Սաշիկ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է գումարների մի մասն ինչ-որ նպատակների համար տրամադրել: Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե»,- ասաց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
