«Հարց է առաջանում՝ այդ դեպքում էլ ի՞նչ անձեռնմխելիություն». Հայկ Ալումյան
![]() 581 Երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ., 17:50 «Դատախազը փորձում է դետալ առ դետալ անդրադառնալ մեր բոլոր փաստարկներին, չէի ասի, թե համոզիչ էին հակափաստարկները, բայց, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել են»,- լրագրողներին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Պատասխանելով անձեռնմխելիության մասին հարցին, Հ. Ալումյանը նշել է. «Գլխավոր դատախազի ասածի տրամաբանությունն այն է, որ նա կարծում է, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ, այսինքն՝ եթե որևէ մեկին օրենքի խախտում է վերագրվում, տվյալ պարագայում նախագահին, և այդ խախտումն իր լիազորությունների մեջ չի մտնում, ապա ինքն անձեռնմխելի չէ: Հարց է առաջանում. այդ դեպքում էլ ի՞նչ անձեռնմխելիություն, եթե այդ մարդուն չվերագրվի օրենքի խախտում, եթե վերագրվեն գործողություններ, որոնք լիարժեք իր լիազորությունների մեջ են, ուրեմն էլ ի՞նչ քրեական վարույթ»: Հ. Ալումյանն անդրադարձել է նաև սահմանադրական կարգի տապալման մեղադրանքին. «Որոշ վերլուծաբաններ խորը մոլորության մեջ են գցել հասարակությանն՝ ասելով, որ սահմանադրական կարգի տապալումն ամենածանր մեղադրանքն է, և ուրեմն դրա վրա չի կարող տարածվել անձեռնմխելիությունը: Հավատացնում եմ՝ շատ ավելի ծանր մեղադրանքներ կան»: «Նոր երևան եկած հանգամանքներով բողոքը դատարանը թողել է առանց քննության, դատարանը գտել է, որ այդ հանգամանքները պետք է ոչ թե որպես նոր երևան եկած հանգամանք քննարկվեն, այլ որոշեց դատավարության շրջանակներում քննության առնել»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ հավելելով, որ հաջորդիվ կլսվեն նաև դատախազների ելույթները, որից հետո իրենց հնարավորություն կտրվի միջնորդություններ ներկայացնել: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
