Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«ԱԱԾ-ն չպետք է որևէ կերպ առնչություն ունենա ներքաղաքական գործընթացների հետ». Արթուր Սաքունց

«ԱԱԾ-ն չպետք է որևէ կերպ առնչություն ունենա ներքաղաքական գործընթացների հետ». Արթուր Սաքունց
58
Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 15:25

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազար անգամ ասեցինք՝ արհամարհեք ու վերջ։

Չպետք է տուրք տրվեր ակնհայտ ծրագրավորված սադրանքներին և կուլ տալ խայծը։ ԱԱԾ֊ն չպետք է որևէ կերպ առնչություն ունենա ներքաղաքական գործընթացների հետ։ Ի սկզբանե հասկանալի էր, տեսանելի ու նկատելի էր, որ ոչ մի շանս չունեցող նախկին իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որպես իրենց փրկության մի վերջին միջոցի գնում են իրավիճակի սրացմանը, մի վերջին անգամ որակազրկելու նոր-նոր ձևավորվող քաղաքական դաշտը, իրենց նկատմամբ ուշադրությունը շեղելու դեպի անփորձ իշխանության վրա։ Հիմա լիովին բավարարված կզգան իրենց նպատակին հասնելու իբր թե փաստով։

Բայց ուշ չէ, էլի կրկնեմ, չպետք է արժևորել և հերքել սուտը, դա հերքողին է խոցելի դարձնում։ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական հետապնդման ոչ միայն գեթ մեկ փաստ, այլև գտնում եմ, որ չկան նման նպատակադրվածություն, բայց և նման թեմա շահարկելու առիթ չպետք է տալ։

Հակադարձման տարբերակը օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա հարցադրումներն են, օրինակ ամենաակտիվ հակապուտինիստից և հակաեվրասիականից մինչև ամենակարկառուն կրեմլական՝ վերջ։ Բայց ամենից կարևոր արձանագրումը՝ հերթական անգամ ականատեսն ենք, երբ հանուն անձնական շահերի բավարարման թքած ունեն պետության ու նրա քաղաքացիների ճակատագրի, ներկայի, ապագայի վրա, որն ամենամեծ ստորությունն է, որ կարելի է անել։ Նման ստորություններն իրավական գնահատական չեն ստանում և չեն ստացել երբևէ, այլ միմիայն քաղաքական գնահատական են ստացել ժամանակի ընթացքում հենց պետության և նրա քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցման և գործողությունների շնորհիվ։ Աղբը չպետք է արժևորել, աղբը լավագույն դեպքում վերամշակում են, իսկ եթե վերամշակման, օգտագործման ենթակա ու պիտանի չէ, ապա դեն են նետում»։