Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մեծ հույսով և հավատով». Արմեն Ռուստամյանը քվեարկեց

«Մեծ հույսով և հավատով». Արմեն Ռուստամյանը քվեարկեց
82
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 12:30

Երևանի ընտրատեղամասերից մեկում քվեարկեց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

«Մեծ հույսով և հավատով, հանուն մեր երկրի ապագայի, հանուն նրա, որ մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, և որ այդ ակնկալիքներն արդարանան, և այն երազած Հայաստանը, որն ուզում է տեսնել, ունենա: Ժամանակն աննախադեպ շատ քիչ էր, սակայն ասելիքները շատ էին, բայց հնարավորինս լայն ճակատով այս անգամ կարողացանք տեղ հասցնել հիմնական մեր ասելիքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: