«Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությունը գնահատել է ԱԺ արտահերթ ընտրությունները
![]() 293 Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 13:05 ԱՊՀ դիտորդական առաքելությունն ավարտել է իր աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին: «2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում գրանցված բողոքների և դիմումների մասին կասեմ հետևյալը. գլխավոր դատախազությունում դրանց ուսումնասիրման համար հատուկ խումբ էր ստեղծվել: Դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է լրատվամիջոցներում տարածված 59 հրապարակում, 13 հրապարակում ուղարկվել է քննչական մարմիններ, մյուս հրապարակումները ստուգվում են: Սրանք դեկտեմբերի 7-ի տվյալներն են, քանի որ լռության օր էր դեկտեմբերի 8-ը, և մենք այլ տվյալներ չունենք: Ոստիկանություն ստացվել է 64 հաղորդագրություն իրավախախտումների մասին: 15 դեպքերում խախտումները չեն հաստատվել, իսկ ԿԸՀ մեկ բողոք և մեկ դիմում է ստացվել, որոնք ուսումնասիրվել են ԿԸՀ նիստերի ընթացքում: ԱՊՀ առաքելությունը նշում է, որ բողոքների և դիմումների ուսումնասիրումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, 1500 ընտրատեղամասեր տեսանկարահանվում էին: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների տեղեկություններով, ովքեր ացելել են 677 ընտրատեղամասեր, քվեարկությունն անցել է հանգիստ և համապատասխանել է օրենսդրության պահանջներին: Դիտորդներն իրենց զեկույցներում նշել են խախտումներ, որոնք, առաքելության կարծիքով, չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Առաքելության անդամներն արդյունքների ամփոփոումից հետո նշել են, որ տվյալ գործընթացն անցել է օրենսդրությանը համապատասխան և բաց: Մոնիթորինգից ստացված տվյալների հիման վրա՝ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևյալ եզրահանգումներն է անում. «2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անցել են ՀՀ Ընտրական օրենսգրքին համապատասխան, բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և թափանցիկ: ԿԸՀ-ն ապահովել է բոլոր պայմանները՝ ընտրողների ազատ կամարտահայտման համար»,- ասել է Վիկտոր Գումինսկին՝ նշելով, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը մոտ ժամանակներում ամփոփիչ զեկույց կհրապարակի: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
