Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Տիգրան Խզմալյանի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Տիգրան Խզմալյանի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
675
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 10:45

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է. «Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարությունն արտաքին քաղաքականության մասին՝ ԱԺ ընտրություններից հետո։ Մեկնաբանություն չունեմ։ Թերևս վարչապետի պաշտոնակատարը նման դեպքերում պարտավոր է ասել ոչ թե «Հայաստանը չի ցանկանում», այլ «իմ գլխավորած կառավարությունը չի ցանկանում»։ Թե չէ ստացվում է նրա և պետության ու ազգի վտանգավոր նույնացում»։