«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը թարգմանվել է անգլերեն

Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքը թարգմանվել է անգլերեն:
Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:
Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել նոյեմբերի 13-ին: Այն արդեն իսկ ներկայացվել էր հայերեն և ռուսերեն տարբերակներով, և մեծ հետաքրքրություն առաջացրել Հայաստանի և երկրի սահմաններից դուրս: Գիրքը ներկայացվել է նաև 2018թ. Մոսկվայի գրքի միջազգային փառատոնի շրջանակում:
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասն ընդգրկում է յոթ գլուխ, որոնցում հեղինակային վերլուծություններ են Հայաստանում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների վերաբերյալ՝ սկսած 2018 թվականի մարտի 31-ից մինչև մայիսի 8-ը: Այս ամենը, իհարկե, դիտարկված է վերջին տարիների իրադարձությունների զարգացման համատեքստում՝ նկատի ունենալով նաև դրանց ազդեցությունը երկրում տիրող իրավիճակի վրա:
Երկրորդ մասի հինգ գլուխները նվիրված են հիմնական ակցիաների, ընդդիմության և իշխանությունների գործողությունների ժամանակագրությանը, որը շատ կարևոր ու անհրաժեշտ է, որպեսզի դրանք պահպանվեն և փոխանցվեն մեր քաղաքացիների ապագա սերնդին: Պաշտոնյաների և ընդդիմության շատ գործողություններ մատուցված են հեղինակի մեկնաբանություններով ու գնահատմամբ: Գրքում ներառված են նաև Հայկական թավշյա հեղափոխության օրերը ներկայացնող լուսանկարներ:


Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
9600:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
100Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
96Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
36507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42407.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
76101.11.2026, 21:12