«ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է». Աշոտ Ասատրյան
![]() 279 Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 17:45 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է։ Բելառուսը որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է ներկայացրել Ստանիսլավ Զասին։ Վերջինս առավել հայտնի է որպես Բաքվի ռազմական ինսիտուտի շրջանավարտ։ Բացի Բաքվի ռազմական ինսիտուտը ավարտելուց Զասը հանդիսանում է ադրբեջանական ռազմական ղեկավարության շատ մտերիմ անձնավորություն։ Զասը նաև բավականին մտերիմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ստանիսլավ Զասը հանդիսացել է նախաձեռնող Բելառուսի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու գործում և հանդես է եկել որպես միջնորդ երկու երկրների կողմից։ Եթե նույնիսկ Զասը մինչև 2020 թվականը չզբաղեցնի այս պաշտոնը, ապա մեծ է հավանականությունը, որ 2020 թվականից հետո նա է ստանձնելու այդ պաշտոնը, քանի որ արդեն օրենքով Բելառուսի հերթն է լինելու։ Իսկ Ալիևը արդեն իր նպատակների մեջ ընդգծել է, որ եկող տարվանից փոփոխություններ են սպասվում Արցախի հարցի լուծման վերաբերյալ։ Դրան գումարած ամեն առիթ բաց չի թողնում, որպեսզի պատերազմի և ռազմական գործողությունների մասին հիշատակի։ Իսկ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի չլինելու պարագայում, Ստանիսլավ Զասը կդառնա նաև Ադրբեջանի անմիջական ներկայացուցիչը այդ կառույցում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
