Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Գեներալ Մանվելի նախկին աշխատասենյակից անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին. «Հրապարակ»

Գեներալ Մանվելի նախկին աշխատասենյակից անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին. «Հրապարակ»
341
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 09:40

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր՝ ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետեւելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։

«Քանի որ խմիչքի գողը գող չէ, հալալ խմեն»,- ասաց Գրիգորյանի իրերի հետևից եկած հարազատը»,- նկատեց մեր աղբյուրը:

Մանրամասները՝ թերթի համարում: