Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ադրբեջանը փորձ է անելու սադրիչ գործողություններով ազդել ՀՀ վարչապետի այցի վրա». Կ. Հովհաննիսյան

«Ադրբեջանը փորձ է անելու սադրիչ գործողություններով ազդել ՀՀ վարչապետի այցի վրա». Կ. Հովհաննիսյան
277
Հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ., 13:30

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը նախորդ օրերին, ինչպես նաև այսօր, փորձ է անելու սադրիչ գործողություններով ազդել ՀՀ վարչապետի այցի վրա: Իրենց ձեռագրին հավատարիմ փորձում են սահմանում լարվածություն մտցնել, այդպիսով փորձելով լարվածության, վախի մթնոլորտ ստեղծել, ազդել ՀՀ իշխանության վրա Մոսկովյան հանդիպումներից առաջ: Ադրբեջանի իշխանությունն այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, որ նախկին մեթոդներն այլևս արդիական չեն, որ նախկին աշխատելաոճն իրենց համար կործանարար է լինելու:
Այսօր մեկնարկվող հանդիպումներից որոշակի հստակեցում եմ ակնկալում Արցախյան հակամարտության հարցում»: