«Ադրբեջանը եթե մի բան կարողանում է անել, ապա դա հայերի դեմ լարվածություն տարածելն է». Աշոտ Ասատրյան
![]() 417 Երկուշաբթի, 07 հունվարի, 2019 թ., 14:50 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը եթե մի բան կարողանում է անել, ապա դա հայերի դեմ ամեն անգամ լարվածություն տարածելն է։ Ու Ղազախստանի դեպքն էլ չէր կարող տարբերվել իրենց կողմից որդեգրած այսքան տարիների փորձից։ Ադրբեջանական կողմը ամեն գնով փորձում է ցանկացած առիթ օգտագործել և Հայաստանին ներկայացնել ագրեսիվ պահվածքով պետություն ու դա մեծ ազդեցություն է ունենալու հետագայում ցանկացած բանակցության վրա։ Նույնիսկ ղազախներին օգտագործելով ադրբեջանական կողմը իր համար արխիվ է հավաքում ու թքած, թե իրենց մեղադրական հոդվածների գլխավոր հերոսը հիմնականում ադրբեջանցիները չեն, քանի որ կարծես արդեն տարածվել է հայտարարություն, որ հիմնական մեղավորը ադրբեջանցի է եղել, բայց դա հարևանների համար կարծես երկրորդական է ու հիմնական խնդիրը հայկական կողմին մարդասպան ու հանցագործ ներկայացնելն է։ Մեզ մնում է հուսալ և հավատալ, որ ղազախ ժողովրդի մեծ մասը չի գնա ադրբեջանական քարոզչության հետքերով ու հայ և ղազախ ժողովրդների հարաբերությունները ավելի լավ մակարդակի վրա կդրվեն։ Տարբեր երկրների միջև թշնամանք սերմանող պետությունը ոչ մեկի , ոչ մյուսին չի կարող բարեկամ լինել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
