«Նրան հաջորդող բոլոր իշխանությունները ջանք չեն խնայել պիտակելու նախագահի անձն ու գործը». Վահրամ Թոքմաջյան
![]() 556 Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 05:05 Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Փառք Աստծու, որ քննադատներիս երևակայությունն առայժմ չի բավականացրել՝ ինձ մեղադրելու նաև Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար»։ Հայոց նորանկախ պատմության ամենաշատ քննարկված և քննադատված գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ընդհանրապես, մեր պատմության մեջ, եթե կլասիկ վեճերը, օրինակ՝ Վարդան-Վասակ մի կողմ դնենք, նա կրկին կլինի ամենաքննարկված գործիչը: Մյուս կողմից, նրան սիրողներն ու չսիրողները, ատողները և դատափետողները, հարգողները և ուրացողները, ցանկացած վճռական պահի, սպասում են նրա խոսքին: Սակայն Տեր-Պետրոսյանի հմայքն առկա է մեկ այլ տեղ ևս՝ նրա հավատարիմ թիմակիցների և կողմնակիցների տիրույթում: 21 տարի Տեր-Պետրոսյանն իշխանության չէ: Նրան հաջորդող բոլոր իշխանությունները, որևէ ջանք չեն խնայել, որևէ միջոցի առաջ չեն կանգնել՝ ուրանալու, կեղծելու, պիտակելու նախագահի անձն ու գործը: Սակայն այդ ամենի արդյունքում, Դուք դժվար գտնեք երկրորդ մեկին, որն ունի համակիրների ու գաղափարակիցների նվիրյալ շարքեր: Շարքեր, որոնք խոցվել են, մաղվել, բռնաճնշվել, բայց մնացել են՝ առանց որևէ ակնկալիքի: Իսկ դա նշանակում, որ հիմքում միտք կա, գաղափար կա, որը մերժում է պատեհապաշտությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
