«Առ այսօր երկրում տիրում է բարդակը. ով ինչ ուզում է՝ անում է». Երջանիկ Աբգարյան
![]() 624 Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 06:35 ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասել ու կրկնում եմ՝ հեղափոխական իշխանության առաջին քայլը պետք է լինի իր իշխանության ամրապնդումը՝ բացառելով հների ռևանշի և ակնհայտ ու քողարկված սաբոտաժների հնարավորությունները: Միաժամանակ շտապ կարգուկանոն հաստատելով երկրում: Այնինչ առ այսօր երկրում տիրում է բարդակը՝ ով ինչ ուզում է՝ անում է և սա օգտագործվում է նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից նոր իշխանությանը վարկաբեկելու համար, վերջինիս սխալ քայլերին և գործելակերպին զուգահեռ: Բարդակային երևույթը նույնիսկ չի շրջանցում պաշտպանության նախարարությանը, ինչը երևաց զորակոչի նորմալ ընթացքին խանգարելու դիպվածում, երբ որոշ թվով լկտի տականքների ոհմակը, զոռով կանգնեցրել էր զորակոչիկներով լցված ավտոբուսը, ծեծում ու հայհոյում էր նրանց ուղեկցող ՊՆ ներկայացուցչին և վարորդին: Եվ ի՞նչ, պարզվում է, որ ռազմական ոստիկանությունը այդ ոհմակից ընդամենը երկուսին է բռնել, նկարահանել տեսաերիզով, հեռուստացույցով ցուցադրել նրանց արարքը «զղջումի» խոսքերը և... ոչ մի խոսք, թե ինչ է սպասում նրանց: Այնինչ դա շատ կարևոր է, որ մյուսների համար դաս լինի և իսպառ բացառի այն երևութը, երբ այդ «լավ տղերքը» խմբերով ուղեկցում են զորկոչվածների ավտոբուսներին երբեմն նույնիսկ մինչև նրանց ծառայության վայրը: Պետք է այդ ցուցադրական «սրտացավ» տղերքի ուղեղին հասցնել, որ իրենք գործ ունեն բանակի հետ և ոչ թե հոգևորականի նման փորձել բավարարվել նրանց մեղքերի թողությամբ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
