Ուղիղ միացում՝ ԱԺ-ից. խորհրդարանն այսօր փոխխոսնակներ կընտրի
![]() 495 Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 10:00 «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին: ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Խորհրդարանի նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար խմբակցության կողմից ներկայացրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Լիլիթ Մակունցն այնուհետև ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար խմբակցության կողմից առաջադրել է Լենա Նազարյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ներկայացվել է երկու թեկնածություն: Սերգեյ Բագրատյանն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
