Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Խոսվում է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Կարեն Հովհաննիսյան

«Խոսվում է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Կարեն Հովհաննիսյան
543
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 17:40

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրամփի և Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Խոսվում է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին:
Հետարքիր զարգացումների ֆոնի վրա տեղի ունեցավ ԱՄՆ և Թուրքիա թվիթերյան հարձակումները: Մինչ Անկարա կայցելեր Սպիտակն տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով արդեն հանդիպումներ էր ունեցել իրաքյան և սիրիական քրդերի հետ, Անկարա պաշտոնական այց է կատարում Իրաքի քուրդ նախախագահ Բահրամ Սալեհը, որից հետո 1999թ.-ից բանտարկված, իսկ 2011թ.-ից հարազատների հետ տեսակցությունն արգելած PKK-ի ղեկավար Աբդուլլահ Օջալանին է այցելում նրա եղբոր որդին:
Կարծես թե Թուրքիան քրդերի հարցը լուծում է հենց քրդերի միջոցով»: