«Հիշեցի Անդերսենի հեքիաթները». Շարմազանով
![]() 804 Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 14:40 ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «А король- то голый... Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։ Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։ . ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։ . ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։ . Իրանի վերաբերյալ իշխանության ներկայացուցչի մեղմ ասած՝ անհաջող ձևակերպում, որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։ . Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում։ Երեկ հինգերորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։ Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ, նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։ Բայց նախորդ տարվա մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց,որ ինքը, չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ, իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից, և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։ Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների «դուխով» մեկնաբանությունները։ Անցան ամիսներ, բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։ Իսկ Փաշինյանի իշխանությունը դրա փոխարեն կուտակված կապիտալն ու էներգիան մսխեց շոուների վրա։ Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։ Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները. ''А король- то голый'': |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
