Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան

«Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան
391
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 16:25

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. հերթական նիստը հունվարի 25-ին է: «Ես հայտարարությամբ հանդես եկա, ներկայացրեցի մեղադրանքների անհիմն լինելը: Գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Գևորգյանը:

Նախկին դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ հնարավոր ճնշում գործադրելու հարցին ի պատասխան՝ Արմեն Գևորգյանն ասաց. «Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ»: