«Ամեն մի հաջորդ սերունդ պիտի իմանա, որ եղավ մի ժամանակ, որ ՀՀ ղեկավարները կրակեցին ժողովրդի վրա». Նարեկ Սարգսյան
![]() 501 Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 10:45 Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մի պահ վերանանք մարտի մեկի զոհերի չմխիթարվող ցավից, ապա զուտ թվերով 2008-ի արյունոտ հեղաշրջումը Հայաստանին արժեցավ շուրջ կես միլիոն մարդու արտագաղթ, տնտեսական գահավիժում, ապա՝ լճացում, Ղարաբաղի խնդրի լուծման ձգձգում, հարյուրավոր զոհեր սահմանին, տասնյակ միլիարդների պետական թալան, ավերված ենթակառուցվածքներ, ծայրահեղ աղքատություն և սով։ Ժողովրդավարության և մամուլի ազատության առումով Հայաստանն իջավ աշխարհի ամենահետամնաց երկրների մակարդակին։ Ռազմական ծախսերով Ադրբեջանից ետ ընկավ կրիտկական աստիճանի, իսկ տնտեսությամբ դարձավ մեր առանց այն էլ ոչ առաջավոր տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը։ Մարտի մեկը Հայաստանից խլեց տաս տարի։ 21-րդ դարի խելահեղ զարգացումների ժամանակներում 10 տարի, որը թերևս համարժեք է միջնադարի 100 տարվան։ Ու եթե հաշվի առնենք, որ հեղափոխության ձախողման դեպքում 10-ը հեշտությամբ կարող էր դառնալ 15 կամ 20 տարի, ապա մոտավոր կերպով պարզ կդառնա, թե ինչպիսի աղետ էր մարտի մեկի պետական հեղաշրջումը։ Մարտի մեկը հիրավի պատմական նշանակության իրադարձություն է։ Այն ամեն օր քարոզվելու, պատմվելու, բացատրվելու և լուսավորվելու կարիք ունի, ինչպես Հայոց ցեղասպանությունը, ստալինյան ռեպրեսիաները և հոկտեմբերի 27-ի ոճիրը։ Մարտի մեկը պիտի բացահայտվի 100%-ով, մեղավորները պիտի պատժվեն մինչև վերջին մարդը։ Բայց նույնիսկ դրանից հետո երբեք չպետք է դադարել խոսել այդ մասին՝ մամուլում, ընտանիքներում, դպրոցում, ամենուր։ Ամեն մի հաջորդ սերունդ նույնպես դեռ պատանի տարիքից պիտի իմանա, որ եղավ մի ժամանակ, որ Հայաստանի ղեկավարները կրակեցին հայ ժողովրդի վրա։ Միայն այդպես հնարավոր կլինի բացառել մարտի մեկի կրկնությունը նույնիսկ հեռավոր ապագայում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
