«Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից». Արման Մելիքյան
![]() 436 Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 15:00 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրը մեզ համար այն չէ, որ կոչ է արվում ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ այն, թե ինչ պայմաններով, իսկ եթե ավելի կոպիտ ասելու լինենք, թե կողմերից որ մեկի կենսական շահերի ոտնահարման արդյունքում պետք է այդ խաղաղությունը հաստատվի: Ըստ էության տարածքների հանձնումն անձամբ հրապարակավ երաշխավորած Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից մայիսին, բայց մինչ այդ անհրաժեշտ ամեն բանն արեց, որպեսզի իր հաջորդի ձեռքով տարածքների հանձնումն իրականություն դառնա: Ընդ որում Սերժ Սարգսյանի արդարացումն այն էր, որ տարածքները հանձնվելու են Արցախին անկախ կարգավիճակ շնորհելու դիմաց, մինչդեռ այժմ կարգավիճակի մասին խոսակցությունները մարել են: Դա էլ իր կառավարման վերջին երկու տարիների ընթացքում գրանցված բանակցային «ձեռքբերումն» է եղել, ապրիլյան պատերազմի հետ միասին: Մենք կարող ենք ունենալ արդյունավետ արտաքին քաղաքականություն, որը կապահովագրի մեզ անիմաստ ու վտանգավոր տարաբնույթ կորուստներից, բայց դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է նախ քաղաքականություն վարել ցանկանան, ապա այն մշակելու և իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական ներուժը ներգրավեն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
