Ստրասբուրգում Նաիրա Զոհրաբյանը Թուրքիային կոչ է արել ձեռքերը հեռու պահել Փայլանից
![]() 300 Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 20:55 ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից, պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են և «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը»,- հայտարարել է Զոհրաբյանը։ Հարգելի գործընկերներ, Ես այսօր ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում ՝ Լեյլա Գյուվենի Էրթուգլու Քուրքչուի, Սելահաթին Դեմիտրասի դեմ: Թուրքիայում Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ 8 պատգամավորի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որոնց թվում է նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։ Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ստացվել նաև Թուրքիայի նախագահի նստավայրից։ Հերթական անգամ գործի է դրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որով այդ երկրում լռեցնում և բանտերն են նետում այլախոհներին, լրագրողներին, ընդդիմախոսներին։ Այս խայտառակ հոդվածով ժամանակին քրեական գործ հարուցվեց թուրքահայ հայտնի մտավորական և լրագրող Հրանտ Դինքի հանդեպ, ով սպանվեց միայն նրա համար, որ հայ էր։ «Թյուրքականությունը վիրավորելու» անհեթեթ հոդվածով նաև բազմաթիվ թուրք մտավորականների հանդեպ են հարուցվել կեղծ քրեական գործեր։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Եվրոպական խորհրդարանն ու մեր Վեհաժողովը բազմաթիվ անգամներ անդրադարձել են միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ այդ հոդվածին, սակայն թուրքական քաղաքական էլիտան մնաց անդրդվելի։ Եվ, հարգելի գործընկերներ, ի՞նչ է ասել Գարո Փայլանը, որ Էրդողանն ու թուրքական արդարադատությունը ընկալել են որպես թուրք ազգությանը վիրավորանք։ Իսկ Գարո Փայլանն ընդամենը ներկայացրել է Դիարբեքիր քաղաքում տիրող իրավիճակն ու ասել՝ «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի և Մուսոլինիի ժամանակները»։ Ընդամենը սա։ Հիմա, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել, փաստի պարզ արձանագրումը ինչպե՞ս կարող է նսեմացնել թուրք ազգին և Թուրքիային։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
