«Դատավորներին ճորտ դարձրած նախկին բռնապետը խոսում է իրեն «ապօրինի ազատազրկելու» մասին». Նարեկ Սարգսյան
![]() 462 Ուրբաթ, 25 հունվարի, 2019 թ., 15:35 Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել բանտից, որտեղ խփել է ցինիկության բոլոր ռեկորդները։ Այսպես, դատավորներին ճորտ դարձրած նախկին բռնապետը խոսում է իրեն «ապօրինի ազատազրկելու» մասին։ Երկրի կեսն այլ պետությանը պարտքի դիմաց տված ապիկարը խոսում է ներկա իշխանության «տկար քաղաքականության» մասին։ Ծնված օրից պոպուլիզմով զբաղված մարդը (հիշեք թեկուզ տխրահռչակ «Արմենիկումը») խոսում է ներկա իշխանության «պոպուլիզմի» մասին։ Ղարաբաղի բանակցային մանդատը (հիրավի ֆանտաստիկ ձեռքբերում) Ադրբեջանին սկուտեղի վրա նվիրած «նախագահը» խոսում է ներկա իշխանության «բանակցային վրիպումների» մասին։ Օրենքը և սահմանադրությունը բոլոր հնրավոր ձևերով և դիրքերով բռնաբարած ընտրակեղծարարը խոսում է ներկա իշխանությունների կողմից «օրենքի բռնաբարման» մասին։ Տասնյակ քաղբանտրարկյալներ բանտերը լցրած հիշաչարը խոսում է իր՝ «քաղբանտարկյալ» լինելու մասին։ Իր անգրագիտությամբ Հայաստանը 10 տարի խայտառակածը խոսում է իր գործի՝ «պատմության խայտառակ էջ լինելու մասին»։ Միտինգ վարողին փողով վարձած վարձու ֆեյքերի բանակի «հրամանատարը» քաջալերում է իբր իր «զինակիցներին»։ Կեղծիքներով, ահաբեկումներով ու կաշառքով իշխանությունը բռնազավթած սահմանադրախախտը խոսում է ազատության գաղափարի մասին։ Եվ վերջապես հերյուրանքներով, խարդավանքներով և սպանություններով իշխանությունը 10 տարի բռնազավթած պետական մասշտաբի հանցագործին դեռ հերիքում է ցինիկությունը՝ հայտարարելու, որ «տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է»։ Իմ 100%-ոց քաղաքացիական աջակցությունը ներկա իշխանություններին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և մյուս աղմկահարույց սպանությունների հեղինակները և կոռուպցիոն սխեմաներով երկիրը թալանած հանցագործները ամենախիստ պատիժը ստանան»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
