Արմեն Աշոտյանը՝ Զոհրաբ Մնացականյանին
![]() 578 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 15:45 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին: Փաստում եմ, որ անգամ կադրային և հմուտ դիվանագետի մոտ այլևս չի ստացվում «սվաղել» և «սղցնել» հասարակության մոտ առկա մտահոգությունները: Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից չենք հրաժարվել, ավելացել է Դուշանբեն, ասում է ԱԳ նախարարը: Սակայն փաստ է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների և ոչ մի հայտարարություն չի հիշատակում և պարտադրում այդ կարևորագույն պայմանավորվածությունների իրականացումը: Ապրիլյան պատերազմից հետո այս պայմանավորվածությունների իրագործումը մեր ջանքերով և համանախագահների համաձայնությամբ դիտվել է բանակացային գործընթացի կարևորագույն բաղադրիչ: Ադրբեջանական կողմի ջանքերով և Նիկոլ Փաշինյանի հանցավոր կարճատեսությամբ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը դարձավ բանակացային գործընթացի հենակետ, որը կարող է ցանկացած պահի փլուզվել: Մեր օրոք ձեռքբերված պայմանավորվածությունները վստահության մթնոլորտի և միջազգային վերահսկողության ինստիտուցիոնալ հիմքեր էին ստեղծում և քաղաքական առումով պարտադիր էին դարձել, ի տարբերություն Դուշանբեի: Նախարարը ասում է նաև, որ Արցախին բանակցային կողմ դարձնելը պրակտիկ խնդիր է: Տղերք, ո՞ւմ և ինչի՞ տեղ եք դրել: Արցախը վաղուց պրակտիկ առումով ներգրավված է եղել բանակցային գործընթացի մեջ. ԵԱՀԿ համանախագահները և անձնական հանձնակատարը մշտապես այցելել են Ստեփանակերտ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության հակամարտության վերջնական կարգավորում լինել չի կարող: Տղերք, Արցախի պրակտիկ ներգրավման հարցը վաղուց է լուծված: Ձեր վարչապետն էր, կուրծք ծեծելով, խոստանում խնդրի քաղաքական լուծում՝ Արցախի վերադարձ բանակցային սեղանին: Փառք ու պատիվ կլիներ ձեզ, եթե կարողանայիք լուծել այս հարցը, բայց հայ հասարակությանը երկարականջ չորքոտանու տեղ մի դրեք: Ժողովրդին ուղիղ ասեք, որ հերթական դատարկ խոստումն էիք տալիս ու տապալել եք նաև այս հարցը: Դիվանագիտական ճակատի խորացող և ահագնացող սնանկության պարագայում կրկին մեր հույսը դուք եք, Հայ զինվոր և Հայոց բանակ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
