Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
![]() 597 Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 14:35
Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին դիմումն էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի հիմնական առարկան էր հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք չեն հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորվում է Սահմանադրական դատարանի կողմից: Հունվարի 25-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է փաստաբանական խմբի կողմից ներկայացված այդ դիմումին: Սահմանադրական դատարանի կողմից ընդունված ծավալուն որոշմամբ շեշտվել է, որ Սահմանադրության մեկնաբանության հարցերին վերջնական լուծում տալու լիազորությունը վերապահված է միայն Սահմանադրական դատարանին: Համանման պնդում ներկայացվել էր հենց դիմումի մեջ: Դատարանը նաև ընդգծել է, որ բոլոր դատարանները, այլ ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Քանի որ Սահմանադրական դատարանը հատկապես ընդգծել է, որ հենց վերջնական լուծումը սահմանադրական նորմերի մեկնաբանման վերաբերյալ վերապահված է վերջիններիս և այդ գործառույթների բաժանման մոտեցումներն այդ աստիճան հստակությամբ չէին արձանագրվել, թեև դիմումի ընդունելիության մի շարք պահանջները բավարարվել էին՝ դատարանը վարույթ ընդունելը մերժել է: Պետք է նկատել, որ Սահմանադրական դատարանը բազմիցս հղումներ կատարել է իր իսկ կողմից ընդունված աշխատակարգային որոշումներին և նման ծավալուն աշխատակարգային որոշումը կարող է օգտակար լինել առհասարակ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացում: Իսկ տվյալ դեպքում մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվել էին երեք դիմումներ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
