«Ուզում եմ, որ քննարկման հարց դառնա մեր ԱԱԾ ոլորտի մասնագետներ պատրաստելու խնդիրը». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետյունն 1991-ի անկախության հանրաքվեից հետո ձեռնամուխ եղավ ինքնիշխանություն ապահովող կառույցների ստեղծմանը, պետականաշինությանը: Շատ քայլեր կատարվեցին, մեծ հաջողություններ նաև ցավալի սխալներ, անցանկալի բացթողումներ: Թավշյա հեղափոխությունից հետո բացթողումները լրացնելու հանրային լուրջ ու արդար պահանջ կա: Մարտավարական և ռազմավարական խնդիրների օրակարգեր են ձևավորվում: Այդ տեսանկյունից ուզում եմ, որ քննարկման հարց դառնա մեր ԱԱԾ ոլորտի մասնագետներ պատրաստելու խնդիրը: Ցավոք և անհասկանալիորեն ցայսօր մենք չունենք այս գերկարևոր ոլորտի երիտասարդ մասնագետների պատրաստման հատուկ մասնագիտացված կրթօջախ: Ռազմական ինստիտուտ ստեղծեցինք, և այսօր մեր հայ զինվորականներն իրենց պատրաստվածությամբ հույժ մրցունակ են միջազգային ասպարեզում, ոստիկանության դպրոց ունենք: Բայց Ազգային անվտանգության ոլորտի մասնագետներ պատրաստելու համար մեր կադրային հույսը օտար երկրներում, հիմնականում Ռուսաստանում գործող կրթական հաստատությունների վրա է: Համոզված եմ, որ ազգային անվտանգությունն այն գերզգայուն ոլորտն է, որտեղ օտար ազդեցությունները, կողմնորոշումները և արժեբանությունը չափազանց կարևոր են և վտանգավոր: Կարծում եմ՝ առկա ներուժով անգամ կարելի է Ազգային անվտանգության ՀՀ բարձրագույն դպրոց հիմնել, անգամ շատ ավելի արդյունավետ կլինի դրսից հրավիրված մասնգետների Հայաստան կանչելը, քան մեր երիտասարդներին Մոսկվայում կամ Օրյոլում կրթելն ու պատրաստելը: Ընդ որում պետք է տարբեր երկրների ԱԱ ոլորտի փորձը հաշվի առնելով համակշռել տարբեր մասնագետների ներուժը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս: Մեր ազգային անվտանգության գերակայություններն ու մարտահրավերները միայն Հայաստանում կարող են լավագույնս որոշվել և իրագործվել»:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
37024.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
46423.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
76419.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
81218.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
81518.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
87717.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
75516.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
71316.09.2026, 13:42