«Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել». Նիկոլ Փաշինյան
![]() 320 Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 14:45 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է գերմանահայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Սփյուռքի նախարարության հետ կապված կառուցվածքային փոփոխություններին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Գերմանիայի հայ համայնքի գործունեությանը և այլն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Մասնավորապես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»: Ի պատասխան Սփյուռքի նախարարությանը վերաբերող հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, ով կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Մեր պատկերացումը հետևյալն է՝ Սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն: Հատուկ հանձնարարություններով դեսպանը ոչ մի անելիք չի ունենա, բացի Սփյուռքի հետ կապված հարցերը հավաքելուց, լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց և վարչապետի միջոցով այդ լուծումներն իրականացնելուց: Հետևաբար, մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան, ով կաշխատի վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի անմիջական ղեկավարությամբ: Կառավարության կազմի օպտիմալացման մեր ամբողջ նպատակը հետևյալն է՝ ամեն գործառույթով պետք է զբաղվի մեկ մարմին: Օրինակ, Սփյուռքի նախարարությունը մշտապես արտերկրում հայկական կրթօջախների համար ուղարկում էր դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում էր կրթության և գիտության նախարարությունը: Եվ մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի նախարարության ծրագրի շրջանակում, իսկ դասագրքեր ստանում են մեկ այլ նախարարության կողմից: Ստացվում է, որ այդ դասագրքի օգտագործումը և ուսուցիչների վերապատրաստումը դառնում է ոչ արդյունավետ: Կրթության հարցով զբաղվողը պետք է լինի ԿԳՆ-ն: Այս հանգամանքների բերումով Սփյուռքում մենք հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, իսկ Հայաստանում՝ մեկ այլ: Նույնն էլ մշակույթի ոլորտում»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ քաղաքականության անկյունաքարը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի հայի ինքնությունն իրար մոտեցնելը: Նշենք, որ վարչապետն այժմ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում է, որտեղ կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելին: |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
