«Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել». Անգելա Մերկելը՝ ԼՂ հիմնախնդրի մասին (տեսանյութ)
![]() 476 Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 17:00 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել»: Այս մասին այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Լավ է, երբ կողմերը միմյանց հետ բանակցում են, բայց երկու կողմերը պետք է պատրաստ լինեն, որպեսզի խոսքին հետևեն գործողությունները: Կարծում եմ՝ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա նաև պահանջում է մյուս կողմի՝ խիզախ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն: Եվ վերջին հաշվով երկու կողմերը պետք է բանակցեն»,- ասել է կանցլերը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում վերջին հանդիպումների ազդեցության մասին հարցին: Վարչապետն, իր հերթին, պարզաբանել է՝ ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը: «Ուզում եմ պարզաբանել՝ ինչ խիզախ քայլերի մասին է խոսքն ու արձանագրել դա, քանի որ կարևոր բնորոշում է բանակցային այսօրվա իրավիճակի համար: Ամիսներ առաջ Հայաստանի խորհրդարանում արել եմ հայտարարություն, որի համաձայն՝ կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ ես հույս ունեի, որ Ադրբեջանի կողմից ևս ընդունելի կլինի: Սակայն, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի համար: Եվ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որն ունենք բանակցային գործընթացում: Եվ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում, շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող»,- ասել է ՀՀ վարչապետը:
Տեսանյութը՝ «Ազատության» |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
