«Հայաստանն անսպասելի առաջընթաց արձանագրեց ժողովրդավարացման տեսանկյունից». Freedom House
![]() 168 Երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ., 10:20 Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցն աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն իր մեկնաբանություններն է տրամադրել լրատվամիջոցին: Ըստ Freedom House-ի՝ Հայաստանը մի շարք այլ երկրների հետ 2018 թվականին արձանագրել է անսպասելի առաջընթաց ժողովրդավարացման տեսանկյունից: Կազմակերպության Եվրասիական տարածաշրջանի գծով տնօրենն ընդգծում է Հայաստանում տեղի ունեցածի ներքաղաքական բնույթը: «Այն, ինչ տեղի ունեցավ, ամբողջապես Հայաստանի ներքին զարգացում էր: Այն անսպասելի էր և որևէ կերպ հրահրված չէր դրսից: Նրանք խուսափեցին ուրիշների կատարած սխալներից»,- նշել է Մարկ Բեհրենդըթը: Կազմակերպության դասակարգմամբ՝ Հայաստանը շարունակում է դասվել մասնակի ազատ երկրների շարքին՝ անցած տարի գրանցելով դրական միտում դեպի ժողովրդավարացում: Տարածաշրջանի երկրներից Հայաստանի հետ մեկտեղ նաև Վրաստանն է, որը, ըստ Freedom House-ի, ունի մասնակի ազատ երկրի կարգավիճակ: Տարածաշրջանի այլ երկրները, մասնավորապես Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը դասվում են ոչ ազատ երկրների շարքին: Freedom House զեկույցն առանձին վերնագրով ընդգծել է Հայաստանում արձանագրած փոփոխությունները՝ դրանք որակելով առաջընթաց, ըստ որի, Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպեց նախկին իշխանություններին արձագանքել հանրային պահանջին: Արդյունքում՝ իշխանությունն անցավ, ըստ Freedom House, դեպի բարեփոխումներ հակված ուժին՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ: Մարկ Բեհրենդըթը դրական միտումների հետ մեկտեղ, սակայն, ընդգծել է քննադատական մոտեցման և իշխանության պատասխանատվության անհրաժեշտությունը: «Շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, որը երկար տարիներ իշխանությունից դուրս էր, այժմ հնարավորություն է ստացել համագործակցել կառավարության հետ, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այն լինի քննադատող և ստիպի իշխանությանը լինել պատասխանատու»,- նշել է Բեհրենդըթը: Զեկույցը գտնում է, որ Հայաստանն ու այն երկրները, ուր 2018 թվականի ընթացքում արձանագրվել են անսպասելի փոփոխություններ, արժանի են հատուկ ուշադրության 2019 թվականի ընթացքում: Կազմակերպությունը կոչ է անում օտարերկրյա դոնորներին առաջնահերթ տեղ տալ երկրների այս ենթախմբին: «Իհարկե, անհրաժեշտ է աջակցել Հայաստանին, քանի որ այդ փոփոխությունների համար պետք են դրամական միջոցներ, և անհրաժեշտ է դրանք անել համահունչ այնտեղ ընթացող գործընթացների: Անվտանգության հետ կապված իրավիճակը Հայաստանի համար ծանր է և դա շարունակում է մեծ խնդիր հանդիսանալ»,- նշել է Բեհրենդըթը: Անդրադառնալով տարածաշրջանի մյուս երկրներին՝ զեկույցը նշում է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է նոր նախագահական ժամկետներ ապահովել բռնաճնշումների, պետական միջոցների վատնման և քաղաքական ընդդիմախոսների ճնշման միջոցով: Հարևան Վրաստանում ևս այն արձանագրում է ժողովրդավարության անկում: Զեկույցը հատկապես մեծ տեղ է տալիս Միացյալ Նահանգներում ժողովրդավարության հետ կապված իրադրությանը: Այն մտահոգություն է հայտնում ԱՄՆ-ում ժողովրդավարության նահանջի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ամերիկյան ժողովրդավարության մարտահրավերները սպառնում են խարխլել քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատություններն ամբողջ աշխարհում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
