«Սխալ, որ Հայաստանում, այժմ էլ` Արցախում թույլ են տվել ու տալիս բազում քաղաքական գործիչներ». Ստյոպա Սաֆարյան
![]() 724 Ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ., 11:15 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն անտանելի է դառնում, որ քաղաքական գործիչները գոնե քաղաքագիտության մեկ դասագիրք չեն բացում, չեն բացում դրա քաղաքական ռեժիմներ կամ համակարգեր բաժինները ու չեն տարբերակում տոտալիտարիզմը ավտորիտարիզմից, ավտորիտարիզմը հիբրիդային ռեժիմներից, վերջիններս էլ ժողովրդավարությունից: Սխալ, որ Հայաստանում, այժմ էլ Արցախում թույլ են տվել ու տալիս բազում քաղաքական գործիչներ ու ուժեր՝ Սասնա Ծռերից մինչև Երկիր Ծիրանի, նախկինում ՀԱԿ և այլն: Անկախ Հայաստանը երբեք չի եղել տոտալիտար՝ ամբողջատիրական երկիր: Հայաստանը անգամ չի եղել դասական ավտորիտար՝ ինքնակալական երկիր՝ ոչ սուպերնախագահության, ոչ էլ առավել ևս սուպերվարչապետական կառավարման դեպքում: Այդպիսին չի եղել նաև Արցախը: Մենք կլասիկ հիբրիդային ռեժիմ ենք եղել, որը ժամանակ առ ժամանակ ցույց է տվել ավտորիտար դեմք, իսկ մնացած ժամանակներում կիսաժողովրդավարական է եղել երկու կարևոր չափանիշների շատ հայտնի մատրիցայով՝ գրեթե լիարժեք մասնակցությամբ /բոլորը ձևական կարող են ամեն ինչին ու հատկապես քաղաքական կյանքին, ընտրություններին մասնակցել/, բայց սահմանափակ մրցակցությամբ՝ ելքը հօգուտ օլիգարխիկ խմբերի: Մեր քաղաքական ռեժիմի գույները խտացնելով, այն բռնապետություն ու չգիտեմ ինչ անվանելով, ենթադրենք անտեղյակ զանգվածին է հնարավոր համոզել, բայց ոչ թե խելոք հատվածին: Մարդիկ չեն մտածում, որ ամեն ինչ սկսվում է իրավիճակի, ելակետի ճիշտ սահմանումից ու գործողությունների ծրագրի հաջողության անհրաժեշտ, բայց ոչ իհարկե բավարար պայմաններից մեկը դա է: Սխալ ելակետի վրա կառուցում են սխալ գործողությունների ծրագիր, հետո էլ զարմանում, թե ինչու ձախողվեցին.... Ամենայն հարգանքով Բադասյանի կամ որևէ մեկի՝ ազատագրական պայքարում ունեցած ներդրման հանդեպ, չեմ կարող չասել, ընկերներ, գոնե հանուն ձեզ ու ձեր հաջողության ֆրեյմինգը ճիշտ արեք, դա քաղաքականության առաջին ու ամենակարևոր քայլն է»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
