«Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները». Էրդողան
![]() 527 Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 19:40 «Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԱԶԿ-ի առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ, գրում է Ermenihaber.com-ը՝ հղում անելով Anadolu ajansı-ին: Հատկանշական է, որ կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքն անցկացվել է Սիվաս (Սվաս-Սեբաստիա) քաղաքում, ինչի վրա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի նախագահը: Քաղաքը կարևոր դեր ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի՝ 1919 թվականին սկսած ազգայնամոլական (Քեմալական) շարժման մեջ: 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվաս) Քեմալի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» կոնգրեսը (Սվասի կոնգրես), որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչել Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ է արել՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Սեբաստիայի, ինչպես և դրան նախորդած Կարինի (Էրզրումի) կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը։ «Մեր սուրբ քայլերթը, որի վերջին քննությունը լինելու է մարտի 31-ը (ՏԻՄ ընտրությունների օրը), Սիվասից սկսելը իր իմաստն ունի: Սիվասը Սելջուկյան սուլթանության սիրտն է, Օսմանյան կայսրության խիղճը ու Հանրապետության միտքն է: Սիվասը այն քաղաքն է, որտեղ դրվել են Թուրքիայի Հանրապետության հիմքերը: Սիվասի կոնգրեսը ընդհանուր մտքի միախմբման կենտրոնն է»,- ասել է էրդողանը Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
