«Հասկացեք` Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ». Արտակ Գալստյան
![]() 666 Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 18:15 Դատական փորձագետ Արտակ Գալստյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկացեք՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ. նախկինները վարչապետին վարկաբեկելու մոլուցքով այնքան են տարվել, որ ակամայից սկսել են բացահայտել իրենց տարիներ շարունակ գործող հանցավոր սխեմաները: Բուն իմաստով նախկինների հաշվարկը կլիներ ճիշտ և արդարացված, եթե չլիներ մի բայց: Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ: Այն ինչ թույլատրված էր և խրախուսվում է Սերժ Սարգսյանի ժամանակ, կատեգորիկ կերպով արգելված է և պատժվում է Նիկոլ Փաշինյանի կողմից: 168.am էլեկտրոնային լրատվամիջոցը իր կարծիքով երկու «բոմբ» նյութ է հրապարակել՝ «Ո՞վ է խաբում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին» և «Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները» վերնագրերով: Նյութերում մանրամասն նկարագրված է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ՀՀ պետական բյուջեի կատարողականի հետ կապված մանիպուլյացիաները և կեղծիքները: Ընդ որում ներկայացված է այնքան մանրամասն, որ ակնհայտ է՝ նյութը գրել է մի մարդ, որը բազմիցս, տարիներ շարունակ զբաղվել է դրանով: Նյութում մասնավորապես նշել են, թե ինչպես է ՀՀԿ-ն ամեն տարի բյուջե կատարել, ինչպես են հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարները փոխանցվել բյուջե, ցույց տրվել որպես կատարողական և այլն: Որպեսզի տպավորությունն էլ հասարակության մեջ ցնցող լինի, այդ ամենը կապել են իբր թե ուշացած թոշակների հետ: Այդ առումով կասեմ հետևյալը՝ աշխատավարձները և թոշակները տրվել են ժամանակին, ավելին բյուջեի վիճակն այնքան կայուն է, որ փետրվար ամսվա թոշակը նույնպես տրվել է, դրա լավագույն ապացույցը, որ իմ տան թոշակառուներն ստացել են այն, բացի այդ կենսաթոշակների թեմայով հրապարակում է կատարել նաև Սոցիալական ապահովության ծառայությունը: http://www.ssa.am/arm/news/ssa-for-sitizens/… |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
