«Ռուսական մամուլի վերջին հրապարակումներին պատշաճ ուշադրություն չդարձրեցինք». Սուրեն Սարգսյան
![]() 1110 Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 16:20 Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Ռուսական մամուլի վերջին հրապարակումներին պատշաճ ուշադրություն չդարձրեցինք, չվերլուծեցինք, չարձագանքեցինք։ Ուշադրություն դարձրեք, որ սա այն բացառիկ դեպքերից էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ռուսական առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում պետական, փորձեցին ուղղակիորեն պիտակավորել՝ որպես սորոսական, հակառուսական, ՆԱՏՕ-ական, ամերիկյան, կամ այլ օտարածին իշխանափոխություն, որը նաև այլ պետություններ «արտահանելու» հեռանկար ունի։ Հակված էի կարծելու, որ Սիրիա գործուղղված մեր մասնագետների մեկնումից անմիջապես հետո ռուսական լրատվավերլուծական դաշտում վերջապես կփարատվեր Հայաստանի երիտասարդ իշխանությունների մի որոշ հատվածի վերաբերյալ ռուսական վերապահ մոտեցումն ու վերաբերմունքը։ Այնինչ, փաստերն եկան ապացուցելու, որ ռուսական իշխանության, հետևապես նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների վերաբերմունքում ոչինչ չի փոխվել և վստահության մթնոլորտը, եթե չասենք բացակա է, ապա՝ աղտոտված է։ Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց հրապարակումներին։ Կարծես պետք էլ չէր, արդարանալու բան չկար։ Բայց սա այդ դեպքը չէ։ Իշխանափոխության առաջին իսկ օրերից ռուսական կողմը իր վերապահ ու ակնհայտ բացասական վերաբերումնքն էր դրսևորում որոշ նորանշանակ երիտասարդ պաշտոնյաների նկատմամբ, հաճախ՝ արդարացի։ Մենք, հավանաբար կարծեցինք, որ դա ժամանակավոր և նման իրադարձություններին բնորոշ գործընթաց է։ Պարզվեց՝ ոչ։ Մեր ռազմավարական դաշնակցի մոտ վերապահումներն ու անվստահությունը, գոնե իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի որոշ ներկայացուցիչների վերաբերյալ դեռևս կանխակալ է։ Մի բան է պետք հասկանալ։ Ռուսաստանը գերտերություն է՝ բնորոշ բոլոր հատկանիշներով և, եթե պետությունների առաջնորդների հարաբերությունները բարիդրացիական շղարշ ունեն, դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը կիսում է այդ գործելաոճը։ Եվ եթե Սիրիա գնալը իրավիճակը չկարգավորեց, ուրեմն մի այլ տեղում ենք սխալվել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
