«Չենք պատրաստվում արտաքսել հայերին». Էրդողան
![]() 529 Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 17:10 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին: Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են նախարարների մակարդակով ժամանած տարբեր երկրների պատվիրակություններ, հաղորդում է Ermenihaber-ը: Միգրացիայի թեմայով ելույթի ժամանակ Էրդողանը նախ հայտարարել է, որ Թուրքիան վերջին տարիներին 4 միլիոն փախստականի է ապաստան տվել, որոնցից 3.6 միլիոնը սիրիացիներ են: Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող հայերի հարցին. «Սիրիայից, որտեղ 2011-ից մինչև այսօր բախումներ են ընթանում, մեր երկրում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել: Արամեացիներին հետ չենք ուղարկել, քրիստոնյաներին՝ նույնպես: Մյուս կողմից հայերին էլ հետ չենք ուղարկել: Այս պահին Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որից շուրջ 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, սակայն մեր երկրից չենք արտաքսում, քանի որ Թուրքիա եկել են իրենց երկրում ունեցած դժվարությունների պատճառով»: Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Էրդողանը կրկնել է, որ թուրք ազգը որևէ այլ էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել: «Հիմա աշխարհում ու հատկապես Եվրոպայում այսպես կոչված Հայոց ցեղասպանության անվան տակ որոշակի քարոզչություն է իրականացվում: Մենք էլ ասում ենք, որ դա պատմաբանների գործն է, և թող նրանք դա քննարկեն ու լուծեն: Մեր ամբողջ կյանքի, պատմության ընթացքում այս ազգը երբեք որևէ էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել»: Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մի բան էլ ընդունել է տարբեր երկրների ռեժիմների կամ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հալածված փախստականների՝ առանց հաշվի առնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
