Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Հարբած ադրբեջանցին Պետերբուրգում վրաերթի է ենթարկել մայթով քայլող հետիոտների

Հարբած ադրբեջանցին Պետերբուրգում վրաերթի է ենթարկել մայթով քայլող հետիոտների
2683
Կիրակի, 24 փետրվարի, 2019 թ., 17:35

Անցնող գիշեր Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում ողբերգություն է տեղի ունեցել: BMW մակնիշի արտաճանապարհային մեքենան մեծ արագությամբ մտել է մայթ ու վրաերթի ենթարկել հետիոտների: Երկուսը զոհվել են, երեքը հիվանդանոցում են:

Մահացու ՃՏՊ-ն արձանագրել են տեսահսկման սարքերը:

Ըստ տեղեկությունների՝ մեքենայի ղեկին է եղել 29-ամյա ադրբեջանցի Մուրադ Քասիմովը, նա ձերբակալված է և ցուցմունքներ է տալիս: Կասկածվում է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Զոհվածներից մեկը ԱՄՆ-ի 40-ամյա քաղաքացի է, մուսը՝ Մոսկվայի 38-ամյա բնակչուհի: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Հայտնի է դարձել, որ ադրբեջանցին դեռևս 2018-ի նոյեմբերից զրկված է եղել վարորդական իրավունքից:

Հարբած ադրբեջանցին Պետերբուրգում վրաերթի է ենթարկել մայթով քայլող հետոտների
Հարբած ադրբեջանցին Պետերբուրգում վրաերթի է ենթարկել մայթով քայլող հետոտների